ՀՅԴ խմբակցության եւս մեկ պատգամավոր վայր է դնում մանդատը

Նշենք, որ Արմեն Բաբայանը անկուսակցական է:
aj-1

ՀՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Բաբայանը վայր է դնում մանդատը: Հրաժարականի մասին դիմումը նա Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին է ներկայացրել այսօր:

Նշենք, որ Արմեն Բաբայանը անկուսակցական է:

ՀՅԴ համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն Սպարտակ Սեյրանյանն է: Նրան նախորդում է Ռուզաննա Առաքելյանը, ով կարող է փոխարինել օրեր առաջ մանդատը վայր դրած Աղվան Վարդանյանին:

 

 

*

*