Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վշտակցություն և զորակցություն է հայտնում Ֆրանսիային

Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ...
hyd-gm

Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին: Ֆրանսիան հայտնի է ամենուր համամարդկային մշակութային հուշարձանների հանդեպ ցուցաբերած մեծագույն հարգանքով ու խնամակալությամբ: Գուցե դա է նաև պատճառներից մեկը, որ անկախ կրոնական համոզմունքներից ամբողջ աշխարհը զորավիգ է Ֆրանսիայի ժողովրդին՝ դժբախտությանը դիմագրավելու համար:

Լիահույս ենք, որ աշխարհի տարբեր կողմերից մեկտեղված ջանքերի արդյունքում Աստվածամոր տաճարը կրկին վեր կհառնի իր ամբողջ վեհությամբ, որպես համաշխարհային խորհրդանիշ քրիստոնեական հավատի և ֆրանսիական մշակութային ժառանգության:

 

*

*