Դաշնակցությունը հատուկ ուշադրության տակ է պահելու Պոլսո Հայոց պատրիարքության գահակալի ընտրության հարցը

Դաշնակցության Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հայտնում է․․․
hay-dati-kentronakan-khorhurd

Դաշնակցությունն իր համաշխարհային կառույցով հատուկ ուշադրության տակ է պահելու Հայ Առաքելական եկեղեցու 4 նվիրապետական աթոռներից մեկի՝ Պոլսո Հայոց պատրիարքության գահակալի ընտրության հարցը։

Դաշնակցության Հայ Դատի կենտրոնական խորհդի հաղորդագրությունում նշվում է, որ ցավակցելով պատրիարքի մահվան առիթով, ուշադրությամբ հետեւելու է պատրիարքի ընտրության ընթացքին, հատկապես՝ Թուրքիայի իշխանությունների հավանական միջամտություններին։

«Մութաֆյան պատրիարքի հիվանդության ողջ ընթացքում, Թուրքիայի իշխանությունները ամեն առիթ եւ հնարավորություն օգտագործեցին պառակտելու համայնքը, խոչնդոտելու գործընթացին եւ խանգարելու համայնքի համար առաջնահերթ կարեւորություն ունեցող այս իրավունքի նվիրագործմանը», — նշված է հայտարարությունում, հավելումով, որ հիմա ընտրության ձգձգման խոչնդոտներ այլեւս չկան։

Դաշնակցության Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հայտնում է, որ տարբեր երկրներում գործող իր կառույցներով եւ հաստատություններով շարունակելու է արձագանգել Թուրքիայի իշխանությունների կողմից հայ համայնքի միջազգային օրենքներով ամրագրված իրավունքների ոտնահարման բոլոր փորձերին։ Միաժամանակ կոչ է ուղղվել Թուրքիայի հայությանը համայնքի համար ճակատարգրական այս պահին լինել միակամ ու անզիջող իրենց իրավունքների պաշտպանության գործում։

*

*