ՀՅԴ Լիբանանի ներկայացուցիչները հանդիպել են վարչապետ Սաադ Հարիրիի հետ

ՀՅԴ պատվիրակությունը շեշտել է ժողովրդի պահանջներին ընդառաջելու կարեւորությունը:
hyd-libanan

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին եւ Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը հանդիպել են վարչապետ Սաադ Հարիրիի հետ՝ վերջինիս տանը: ՀՅԴ պատվիրակությունը շեշտել է ժողովրդի պահանջներին ընդառաջելու կարեւորությունը:

Թեեւ, անդրադառնալով կառավարության հրաժարականի պահանջին, պատվիրակության անդամները նշել են, որ այս փուլում դա ավելի կբարդացնի քաղաքական ճգնաժամը եւ երկիրը կկանգնի անորոշ, անկանխատեսելի եւ անհակակշռելի վտանգների դիմաց:

Ներկա իրավիճակը հաղթահարելու համար թե′ ՀՅԴ պատվիրակությունը, թե′ վարչապետ Հարիրին ընդգծել են արտակարգ քայլերի դիմելու անհրաժեշտությունը:

*

*