ՀՅԴ Լիբանանի կառույցը հաղորդագրություն է հղել տեղական լրատվամիջոցներին

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երեկ արցախյան շարժման 30-ամյակի առիթով․․․
libanan-hay-dat

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երեկ արցախյան շարժման 30-ամյակի առիթով լիբանանյան լրատվամիջոցներին հաղորդագրություն է ուղարկել՝ համառոտ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հիշեցվում է, որ Արցախի Հանրապետությունը 1991-ին անկախություն հռչակեց` հիմնվելով Խորհրդային Միության օրենքների եւ անկախ պետություն ստեղծելու միջազգային օրենքի դրույթների վրա: Այս մասին տեղեկացնում է «Ազդակը»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ի տարբերություն բռնատիրական Ադրբեջանի, Արցախի Հանրապետությունը ժողովրդավարական հանրապետություն է, եւ այնտեղ ժողովուրդն է, որ կատարում է ազատ ընտրություն՝ հանրաքվեների ու սահմանադրության միջոցով:

Շարունակությունը՝ այստեղ։

 

*

*