ՀՅԴ-ն կոչ է անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը

«Մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել »
hyd-gm-shenq1

Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար: Ցավոք, սկսված գործընթացը, բևեռացված մոտեցումների պատճառով, այսօր տապալվեց: Բայց նույնիսկ վերջին իրադարձություններից հետո մենք շարունակում ենք հավատալ, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել և շտկել կացությունը:

Այս առումով կարևոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել: Հասարակության և պետության շահերը վեր են ամեն ինչից: Կոչ ենք անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտրել: Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել: Իր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ՝ Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը:

22.04.2018թ.
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

*

*