Կիրո Մանոյան. «Թուրքիան մինչև ապրիլ ևս այդ ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չի անի»

Լրագրողների հետ հանդիպմանը Կիրո Մանոյանն ընդգծեց, որ...
kiro-manoyan

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելն ամեն ինչ շատ ավելի ճիշտ ուղու վրա կդնի:

Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Թուրքիան արդեն իսկ ցույց է տվել, որ առանց նախապայմանների պատրաստ չէ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Նա նաև  կարծիք հայտնեց, որ Թուրքիան մինչև ապրիլ ևս այդ ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չի անի` հիշեցնելով ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մինչև գարուն Թուրքիայի կողմից որևէ դրական տեղաշարժ չլինելու պարագայում Հայաստանն առ ոչինչ կհամարի հայ-թուրքական արձանագրությունները:

*

*