Կիրո Մանոյան. «Խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձեւը սխալ է» — Երկիր Մեդիա

Կիրո Մանոյան. «Խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձեւը սխալ է»

Դաշնակցության կարծիքն արդեն հայտնի է, նման միջոցներն ընդունելի չեն անհրաժեշտ փոփոխությունները երկրում իրականացնելու համար։
kiro-manoyan

Ոստիկանության Էրեբունու պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակումը, Դաշնակցության Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի կարծիքով, արտաքին քաղաքականության առումով ազդելու է Հայաստանի վրա, վատ հետեւանքներ արդեն կան եւ ավելի վատ կլինի, եթե առաջիկա իրադարծություններն ավարտվեն նոր զոհերով։

«Այս ամենը շատ մտահոգիչ է: Դաշնակցության կարծիքն արդեն պարզ է, նման միջոցներն ընդունելի չեն անհրաժեշտ փոփոխությունները երկրում իրականացնելու համար։

Թե ինչ հետեւանքներ կլինեն, այսօր հստակ չեն, բայց հստակ է այն, որ հասարակության մեջ կա դժգոհություն իշխանությունների նկատմամբ։ Միաժամանակ՝ հասարակության արձագանքից պարզ է դառնում, որ հասարակությունը չի կիսում այս ձեւով հարցեր լուծելու մոտեցումը: Հասարակությունը պետք է կազմակերպված լինի, որ կարողան ազդել երկրում փոփոխություններ կատարելու վրա, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն գնալ նման ծայրահեղ միջոցների: Այս միջոցն արդարացված չէ, այսինքն խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձեւը սխալ է»,- ասել է Կիրո Մանոյանը:

*

*