ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող՝ աշխարհի ՀՅԴ երիտասարդական-ուսանողական կազմակերպությունների թիվը համալրվում է

Արդեն մի քանի օր է՝ հայ ուսանողական երիտասարդությունը մտահոգություն է հայտնում...
hyd-london-monreal2

Աշխարհի ՀՅԴ մի շարք ուսանողական-երիտասարդական միություններ, արդեն նաև՝ օտարերկրյա համալսարանների հայկական ուսանողական միությունները, շարունակում են միանալ Հայաստանի ուսանողական շարժմանը:

Yerkir.am-ը տեղեկացնում է ևս երկու կազմակերպության՝ Հայաստանի շարժմանը միանալու մասին:

ՀՅԴ Լոնդոնի երիտասարդական միությունն իր ֆեյսբության պաշտոնական էջում տեղադրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը՝ «Պատվով հեռացիր» մակագրությամբ, ինչպես նաև ՀՅԴ աշխարհի մի քանի տասնյակ երկրների ուսանողական-երիտասարդական միությունների տարբերանշաններով լուսանկարը՝ կից հետևյալ գրությամբ.

«Չկայ ներսի և դուրսի Դաշնակցութիւն, կայ մէկ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ: @arayik.harutyunyan.official @arfhem
#ayflondon #ayf #պատվով_հեռացիր #armenianrevolutionaryfederation #tashnag»:

Մոնրեալի Հայ ուսանողական միության հայտարարությունում էլ նշվում է.

«Մոնրէալի Համալսարանի Հայ ուսանողական միությունը զորակցում է շարժմանը

Արդեն մի քանի օր է՝ հայ ուսանողական երիտասարդությունը մտահոգություն է հայտնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ներկայացրած նոր քաղաքականության և նոր վարդապետության հետևանքների վերաբերյալ:

Նախարարությունը որոշել է, որ բուհերում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը այլևս պարտադիր չեն լինելու։ Հայ գրականությունն ու հայոց պատմությունը երկրորդական առարկա դարձնելով մենք կարծում ենք, որ դա ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ սերունդներին զրկել ազգային, պետական, հայրենասիրական գիտակցությունից ու մտածողությունից, հետևաբար և պրոֆեսիոնալ քաղաքական, պետական, ազգային գործիչներ, դիվանագետներ ունենալու իրավունքից»:

Ամբողջությամբ՝ այստեղ։

 

*

*