ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (6-րդ մաս )

«Կառավարման համակարգի օպտիմալացումը նախ և առաջ պետք է սկսել կառավարության գործառույթների հստակեցումից․․․»
hyd-gm

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Նախորդ մասը՝ այստեղ։ 

1. Գնահատելի է կառավարության «ծախսարդյունավետ, դինամիկ, ճկուն և մրցունակ պետական կառավարման համակարգ» ստեղծելու միտումը: Ողջունելի է հանրային կառավարման բնագավառում ISO 9001 կառավարման որակի ստանդարտի տարրերի ներմուծումը, մասնավորապես՝ արդյունքային ցուցանիշների սահմանումը, արդյունքների չափելիությունը, արդյունքների հասցեականությունը և հասցեական շահառուին ուղղված լինելը: Համակարծիք ենք, որ ռեսուրսների կառավարումը պետք է իրականացվի արդյունավետ, օգտավետ և խնայողաբար, իսկ հանրային յուրաքանչյուր մարմին կամ կազմակերպություն, անկախ կազմակերպաիրավական կամ այլ առանձնահատկություններից, պետք է գործի օրենքով սահմանված որոշակի լիազորությունների շրջանակում՝ իրականացնելով տվյալ մարմնի նպատակներին համապատասխանող և դրանցից բխող գործառույթներ: Սակայն կառավարության ծրագրում առաջարկվող որոշ մոտեցումներ վիճելի են և կասկածներ են հարուցում այդ մոտեցումների արդյունավետության համատեքստում: Որոշ հաստատումներ ուղղակի հասկանալի չեն: Մասնավորապես. պարզ չէ, թե որոնք են կառավարության «անտեսանելի մարմինները», և, ընդհանրապես, հասկանալի չէ, թե այդ եզրույթն ինչ է նշանակում:

2. Խրախուսելի է, որ «Կառավարությունը շարունակաբար վեր է հանելու պետական բոլոր գերատեսչությունների կրկնվող գործառույթները, և վերջիններիս օպտիմալացման արդյունքում բարձրացվելու են պետական գերատեսչությունների ծախսարդյունավետու­թյունը և աշխատանքի արդյունավետությունը»: Սակայն արդյոք այս մոտեցմա՞մբ է առաջնորդվել կառավարությունը՝ փոփոխություններ առաջարկելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում: Ընդհանրության բացակայության պարագայում նախարարությունների միավորումը որևէ սիներգետիկ արդյունքի չի բերի, այլ ընդհակառակը՝ ռիսկի տակ կդնի ոլորտային քաղաքականությունների մշակումն ու իրականացումը: Ավելին՝ փոքրացնելով կառավարության անդամների թիվը, տվյալ ոլորտով առավել հետևողական մոտեցումների ներկայացման հնարավորությունը՝ կառավարության որոշումները կլինեն ավելի շատ իրավիճակային, քան հեռանկարային ու ռազմավարական: Հնարավոր է, որ ոչ մասնագիտական գործառույթներ իրականացնող որոշ ստորաբաժանումների միավորումը հնարավորություն տա կա′մ նվազեցնելու հանրային ֆինանսների վրա ճնշումը, կա′մ խնայված գումարը վերաբաշխելու միավորված նախարարության մնացած աշխատակազմի վրա: Սակայն հաշվի առնելով ընդհանուր աշխատավարձային ֆոնդում կրճատվող աշխատակիցների աշխատավարձի մասնաբաժինը՝ կրճատումից հետո մյուս աշխատակիցների միջև վերաբաշխված գումարը այնքան աննշան կլինի, որ բարձրակարգ աշխատուժի համար հանրային ծառայության գրավչությունը շուկայում չի բարձրանա: Հաշվի առնելով հավելյալ աշխատավարձի ոչ էական ավելացումը՝ որևէ կերպ չի կարելի ակնկալել, որ միավորմամբ պայմանավորված կրճատման արդյունքում գումարի վերաբաշխումը կարող է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:

 

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*