Կայացել է ՀՅԴ-«Ժառանգություն» հանդիպումը

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները․․․
hyd-gm

ՀՅԴ-ի ԳՄ ներկայացուցիչները՝ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը, «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում հանդիպել են Անդրանիկ Գրիգորյանի, փոխնախագահ Նարինե Դիլբարյանի, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանի, Գագիկ Մարգարյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր են ընտրել դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի եւ կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:

Նշվել է, որ Արցախի եւ Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, եւ քաղաքական անցյալին վերադարձ այլեւս չի կարող լինել:

 

*

*