ՀՅԴ երիտասարդներն ամփոփել են շաբաթը

ՀՅԴ երիտասարդները շարունակում են պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը
hem-ampopum

ՀՅԴ երիտասարդները շարունակում են պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նրանք դիմում էին ներկայացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին ակնկալելով, որ նրանք կիրականանցնեն սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված գործողություններ՝ նախաձեռնելով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից այսօր երիտասարդների հետ հանդիպման էին գնացել Արման Աբովյանն ու Գեւորգ Պետրոսյանը: Նրանք դեռեւս հստակ դիրքորոշում չեն հայտնել, սակայն խոստացել են դիմումը քննարկել եւ շեշտել են, որ կողմ են ցանկացած նախաձեռնության, որը միտված է ազգային ու հայկական արժեքների պահպանմանը:

Բանախոսներն անդրադարձել են նաեւ օրեր առաջ իրենց իրականացրած ակցիային, որի ժամանակ դատարկ արկղեր էին տարել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարություն, որպեսզի նախարարն այնտեղ տեղավորի իր իրերն ու հեռանա։ Վերջինս էլ ի պատասխան ասել էր, որ այդ արկղերը լցնելու է ոլորտին վերաբերող քրեական գործերով եւ հետ վերադարձնի, որից հետո ՀՅԴ երիտասարդական միության անդամները դիմում են ներկայացրել ոստիկանապետին, Հատուկ քննչական ծառայության պետին, գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի սահմանված ժամկետներում պատասխանեն իրենց, սակայն արձագանք ստացել են միայն Հատուկ քննչական ծառայությունից:

*

*