ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններում հենվում է միայն իր ներուժի, կառույցի և համակիրների լայն շրջանակի վրա

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի հաղորդագրությունը
hyd-qaxaqapetaran

Սեպտեմբերի 15-ին, hraparak.am  կայքը տարածել է տեղեկություն, համաձայն որի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն  ու իր շրջապատը  որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: Հերթական անգամ ստահոդ տեղեկությամբ փորձ է արվում Դաշնակցության գործունեությունն ու քայլերը կապել այլ քաղաքական ուժերի և գործիչների,  տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ:

ՀՅ Դաշնակցությունը  Երևանի ավագանու ընտրություններում բացարձակապես հենվում է իր ներուժի, կառույցի և համակիրների լայն շրջանակի վրա և որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ չունի պայմանավորվածություն՝ ընտրություններում կուսակցությանը սատարելու հարցում:

 ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ

*

*