Հայաստանի և ԼՂՀ-ի անվտագության երաշխավորները ՀՀ ԶՈՒ-ն ու ԼՂՀ ՊԲ-ն են․ ՀՅԴ

Անհրաժեշտ է համախմբել համայն հայության ներուժը՝ արցախյան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար․ ՀՅԴ հայտարարություն
hyd

Արցախի Հանրապետության հռչակման 25 տարիները եղել են պայքարի ու նվաճումների տարիներ, սակայն տոնի կապակցությամբ տարածած Դաշնակցության հայտարարության մեջ նշվում է, որ այսօր կանգնած ենք անցած տարիների հաջողություններն ամրապնդելու, նոր մարտահրավերներին դիմակայելու հրամայականի առջեւ:

Դրանցից ամենակարեւորը, Դաշնակցության կարծիքով, այս հանգրվանում Արցախի խնդրի կարգավորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ անվտանգության ապահովումը:

Հայտարարության մեջ կուսակցությունը վերահաստատել է իր մի շարք դիրքորոշումները՝ Արցախյան Հարցի կարգավորման որեւէ համաձայնություն պետք է ճանաչի Արցախի վերամիացումը Հայաստանին, կամ առնվազն` Արցախի անկախությունը։

«Արցախի սահմանները ճշտելիս, պետք է առաջնորդվել պատմական իրավունքի եւ Արցախի ու Հայաստանի անվտանգության իրական` աշխարհագրական-տարածքային երաշխիքների սկզբունքով: ՀՅԴ-ն համոզված է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորները նախ եւ առաջ Հայաստանի Զինված ուժերն ու Արցախի Պաշտպանության բանակն են։ Անհրաժեշտ է համախմբել համայն հայության ներուժը՝ արցախյան հիմնախնդիրը ազգային-ազատագրական եւ ինքնորոշման պայքարի դաշտում պահելու համար»,- նշված է Արցախի Հանրապետության հռչակման 25-ամյակի առիթով Դաշնակցության տարածած հայտարարության մեջ։

*

*