ՀՅԴ-ի և Հայ Դատի ներկայացուցիչները Նյու Յորքում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ

․․․խորհրդակցություններ են եղել վերջին իրադարձությունների մասին:
pashinyan-hyd (1)

Հայ Յեղափոխական Դաշնակցությանն ու ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ներկայացնող պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովին մասնակցելու համար Նյու Յորք ժամանած` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մոտ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ խորհրդակցություններ են եղել Հայաստան-Սփյուռք, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանում վերջին իրադարձությունների մասին:

ՀՅԴ-ի և Հայ Դատի ներկայացուցիչների պատվիրակությունը գլխավորել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Խաչիկ Մուրադյանը, իսկ պատվիրակության կազմում են եղել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի համաատենապետներ Քարմեն Օհանյանն ու Ավետիք Իզմիրլյանը, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ատենապետ Ջորջ Աղճայանը և կոմիտեի անդամներ Անդրանիկ Գասպարյանը, Հայկ Օշականն ու Ժանո Ավետիսյանը, ինչպես նաև ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի հանձանխմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

 

*

*