2019-ին Ադրբեջանը թող նոր անակնկալներ սպասի. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու

«Ադրբեջանը ծիծաղելի ձևով փորձեց դեմ դուրս գալ Եվրոպայի Հայ դատի գրասենյակին»
hay-dat

Եվրոպայում Արցախի Հանրապետության և Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքների, Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քաղաքականության դեմ իրականացվող միջոցառումների, ներհայաստանյան կյանքին վերաբերող հարցերի մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ:

— Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ընթացիկ տարում ևս կազմակերպել է եվրոպացի պատգամավորների այց Արցախ: Նմանատիպ այցերն արդյո՞ք հանգեցրել են կամ նպաստել Արցախի խնդրի շուրջ տրամադրությունների և պատկերացումների փոփոխությանը:

— Եվրոպայի Հայ դատի գրասենյակի աշխատանքն ընդգրկում է ոչ միայն Արցախի խնդիրը, այլև Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը: Մենք տարբեր խորհրդաժողովներում և խողովակներով հաղորդում ենք այս պնդումը` Թուրքիան պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության իրականացման պատասխանատվությունը: Ժամը կգա, և մենք կորոշենք, թե ինչպես պետք է պարտադրենք մեր պահանջները Թուրքիային: Այս տարի Եվրոպական խորհրդարանի բանաձևի մեջ դարձյալ նշվեց Թուրքիայի պատասխանատվության հարցը: Մեր տեղական  շրջանների հետ լավ հարաբերություններ ունենք և մեր օժանդակությունն ենք ցուցաբերում, որ նրանք այս ուղղությամբ աշխատանքներ տանեն: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա մեր նպատակն Արցախը մեկուսացումից  դուրս բերելն է: Այդ իսկ պատճառով կազմակերպում ենք այցեր Եվրոպայից Արցախ և Արցախից Եվրոպա:  Վերջին երկու տարվա ընթացքում 23 եվրոպացի պատգամավորներ են այցելել Արցախ, ինչպես նաև  Եվրախորհրդարանի 10-15 անդամ: Նրանք իրենց աչքով տեսան, որ Ադրբեջանի պնդումները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Այցի ընթացքում նրանք հանդիպել են Արցախի Հանրապետության ղեկավարության, ինչպես նաև ժողովրդի հետ: Մենք ցանկացել ենք, որ նրանք շուկա այցելեն, լսեն քաղաքացիներին և ծանոթանան նաև նրանց  ապրումներին: Բոլորն էլ վերադարձել են իրենց երկիր` սիրահարված Արցախին: Այսինքն` Ադրբեջանի «սև ցուցակը» որևէ արդյունք և ազդեցություն չի ունենում: Ավելին` դրանով նրանք գրգռում են եվրոպացիներին, որովհետև նրանք` որպես ազատ մարդիկ, չեն ընդունում այն, որ դիկտատորական ռեժիմն իրենց պիտի ասի, թե ուր գնան, ուր չգնան: Վերջին այցելողներից` բելգիացի բարձրաստիճան պատգամավոր, իր անձնագրում դրեց Արցախի վիզան, իսկ մի  եվրոպացի պատգամավոր անգամ  նկարել տվեց վիզան, որ բոլորը տեսնեն, որ այցելել է Արցախ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

*

*