Մեկնարկում է «Հարցեր՝ Դաշնակցությանը» ֆեյսբուքյան նախագիծը

Սեպտեմբերի 5-7-ը հարցեր կարող եք ուղղել քաղաքապետի ՀՅ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանին
hyd-harcer2 (1)

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մեկնարկում է «Հարցեր՝ Դաշնակցությանը» ֆեյսբուքյան նախագիծը, որի շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան նշված թեմաների շուրջ հարցեր ուղղել կուսակցության պատասխանատուներին, ԱԺ պատգամավորներին, նախարարներին, մարզպետներին, ընտրությունների ընթացքում՝ նաև ՀՅԴ նախընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին:

Հարցերի պատասխանները կտրվեն կուսակցության պաշտոնական ֆեյսբուքյան էջի և կայքի միջոցով www.arfd.am :

2018 թ. սեպտեմբերի 5-7-ը հարցերը սույն հայտագրի (Event) միջոցով կարելի է ուղղել Երևանի քաղաքապետի ՀՅ Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանին:

Թեման՝ «Երեւանի ավագանու ընտրությունները եւ Դաշնակցությունը»:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները