Ազատության հրապարակում ՀՅԴ-ն ամփոփեց նախընտրական քարոզարշավը (տեսանյութ)

Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել:

Դաշնակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքին ներկայանալու համար կուսակցության համապետական ցուցակի առաջին թեկնածուին մինչեւ Ազատության հրապարակ ուղեկցեցին երիտասարդները:

Դաշնակցության ներկայացուցիչների իրենց համակիրներին Ազատության հրապարակում հավաքելու առիթը նախըտրական քարոզարշավն ամփոփելն էր, բայց հաղթական հավաքի ընթացքում հնչեցին տեսակետներ, սկզբունքներ, որոնք Դաշնակցության 127-ամյա պատմության ակունքներում են: Հայ-թուրքական արձանագրությունների դեմ ոտքի ելնելուց ուղիղ 7 տարի անց Դաշնակցության մոտեցումն անփոփոխ է: Անփոփոխ է մոտեցումը նաեւ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Խաղաղություն՝ պարտադրելով, ոչ թե զիջելով:

Այսօր Դաշնակցությունը ճիշտ իր տեղում է՝ մեր ժողովրդի Ազատության հրապարակում: Մեր դրոշին, որ մեր պատիվն է, գրված է՝ ազատություն. Վստահեցրեց Դաշնակցության նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը։

«Միայն ազատ քաղաքացին կարող է ուժեղ, ազատ երկիր ունենալ, արժանավայել կյանքով ապրել: Մենք այստեղ ենք պաշտպանելու յուրաքանչյուր հայ մարդու ազատ ապրելու, ազատ ընտրություն կատարելու իրավունքը` նախընտրական անցնող շաբաթներն այսպես ամփոփեց Կուսակցության համապետաքկան ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող, Դաշնակցության Հայասատանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Վստահեցնում է՝ այդ իրավունքի վրա բռնացողները, սակարկության առարկա դարձնողները մեր տեսակի, հայ ինքնության հետ կապ չունեն: Քաղաքական ուժի չափանիշը փողը կամ իշխանական լծակները չեն»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*