ՀՅԴաշնակցությունը մայիսի 23-ին հանրահավաք կանցկացնի

...տեղեկացրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը
hyd

ՀՅԴաշնակցությունը մայիսի 23-ին, ժամը 19:00 -ին Երեւանի Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հրատապ․ ՀՅԴ-ն առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ։

Մինչ այդ տեղեկացնեմ, որ Դաշնակցությունը մայիսի 23-ին, ժամը 19:00 -ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։

Հ․Գ ․ ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակություն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին՝ իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար»,-նշված է գրության մեջ։

*

*