ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (10-րդ մաս)

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ
hyd-gm

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացեք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4), (բաժին 5), (բաժին 6), (բաժին 7), (բաժին 8), (բաժին 9):

Շրջակա միջավայր

 1. Ծրագրային դրույթը կարևորել է անտառների կայուն կառավարումը, անտառածածկ տարածքների ընդլայնումը, անտառվերականգնումը և անատառապատումը, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացումը: Սակայն հստակ չափորոշիչների բացակայությունը թույլ չի տա գնահատելի դարձնել արդյունքները։

2. Ծրագրում կարևորվել են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացումը, հարակից բնակավայրերի կարողությունների զարգացումը: Սակայն անհասկանալի է, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում ԲՀՊՏ-ների հզորացումը, երբ այս կառույցները մշտական շահերի բախման մեջ են հարակից բնակավայրերի հետ։ Դրա հիմնական պատճառներից է, երբ մարդիկ ԲՀՊՏ-ների տարածքն ու կենսաբազմազանությունը դիտարկում են իրենց սոցիալական խնդիրների լուծման միջոց՝ շատ հաճախ խախտելով ԲՀՊՏ-ների մասին օրենսդրությունը՝ թույլ տալով ԲՀՊՏ-ների ռեժիմի խախտումներ։ Օրինակ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը մինչև հիմա չունի կադաստրային քարտեզ: Սա ոչ միայն լարվածության պատճառ է դառնում, այլ նաև սպառնալիք է ստեղծում հենց նույն ԲՀՊՏ-ի պահպանությանը։ Բացի դրանից՝ ծրագրից չի հասկացվում, թե բնակավայրերի կարողությունների զարգացում ասելով ինչ է հասկացվում։ Պետք է հստակ նշվի, որ հիմնական խնդիրը հարակից համայնքների բնակչության զբաղվածության ապահովումն է՝ աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի սոցիալական խնդիրները բնապահպանական հետևանքներ չունենան։

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*