ՀՅԴ ԳՄ-ի արձագանքը կառավարության կառուցվածքի եւ գործունեության փոփոխությունների վերաբերյալ

Առաջարկվող փոփոխությունները անգամ չեն համապատասխանում իշխող ուժի հաստատած՝ իրենց իսկ կառավարության ծրագրին:
hyd-gm-shenq1

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական (ոլորտային) հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնության փաթեթը՝

Արձանագրում են.

1. Օրենսդրական նախաձեռնության փաթեթում  բացակայում են մասնագիտական վերլուծություններն ու պետական կառավարման համակարգի միասնական տեսլականը: Ըստ այդմ, ներկայացված չեն առաջարկվող կառուցվածքի համալիր, ինչպես նաև յուրաքանչյուր նախարարության մասով մանրամասն հիմնավորումները: Նախագծի հիմնավորման մեջ, որտեղ, ըստ սահմանման, պետք է հիմնավորվեր նախարարությունների կրճատումից ու գործառույթների վերախմբավորումից ակնկալվող դրական արդյունքները, գնահատվեր վերակազմավորումների արդյունքում ակնկալվող խնայողությունները, պարունակում է ընդամենը դեկլարատիվ ու չհիմնավորված պնդում, որ նախարարությունների կրճատումը կբերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման: Առանց կառավարման համակարգի արդյունավետության ցուցանիշների ու թիրախային արժեքների սահմանման, ընդհանրապես իմաստազուրկ է արդյունավետության բարձրացման մասին խոսել:  Տպավորություն է, որ առաջարկվող կառուցվածքային փոփոխությունները նախաձեռնվել են վարչապետի զուտ քաղաքական բնույթի հայտարարությունները հապշտապ իրականություն դարձնելու նպատակով:

2. Չեն գնահատվել և հաշվի չեն առնվել խորհրդարանական կառավարման առանձնահատկությունները և արդի մարտահրավերները: Ըստ էության, անտեսված է առաջարկվող փոփոխությունների տրամաբանական կապը Սահմանադրությամբ գործադիր իշխանության լիազորությունների հետ:

3. Առաջարկվող փոփոխությունները անգամ չեն համապատասխանում իշխող ուժի հաստատած՝ իրենց իսկ կառավարության ծրագրին:

4. Օրենսդրական նախաձեռնության փաթեթը լիարժեք չէ: Բացակայում են պետական կառավարման համակարգին առնչվող այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխությունները:

 

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*