ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Գերագույն մարմինը շփման գծում տիրող իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել...
hyd-haytararutyun-sahman-iravichak

ՀՅԴ Գերագույն մարմինը սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանը նախահարձակ ռազմական գործողություններ է իրականացրել՝ տանկերի, հրետանու և օդուժի ինտենսիվ կիրառմամբ: Հակառակորդը փաստացի տապալել է խաղաղ բանակցային գործընթացը, միաժամանակ սպառնալով ԼՂՀ եւ ՀՀ ազգաբնակչության անվտանգությանը:

Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը գործնականում վտանգում է տարածաշրջանի կայունությունը: Հավատարիմ մնալով խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին, գնահատելով այս ուղղությամբ միջազգային հանրության միջնորդական առաքելությունները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները:

Դեպքերի հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով աննախադեպ իրավիճակի վրա, հորդորելով կոնկրետ քայլերով վերականգնել հրադադարի ռեժիմը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարում է, որ իր կառույցի ողջ կարողականությամբ ԼՂՀ և ՀՀ իշխանությունների կողքին է՝ ապահովելու հայկական երկու պետությունների ազգաբնակչության և պետականության անվտանգությունը:

Կոչ ենք անում հայկական բոլոր կառույցներին, կազմակերպություններին և հանրությանը. մենք պարտավոր ենք ներքին համախմբվածությամբ եւ համարժեք պատասխան գործողություններով Ադրբեջանին խաղաղություն պարտադրել:

Ապրիլի 2, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

*

*