Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը

Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ անդամ է 1999 թվականից։
ishkhan-saghatelyan (1)

Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը։ Այդ մասին հայտնում են կուսակցության գրասենյակից։

Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ անդամ է 1999 թվականից, Գերագույն Մարմնի անդամ էր տեւական ժամանակ, մինչեւ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում 2017-ին նշանակվելը։ 2018 թվականին հրաժարական է ներկայացրել՝ իր կուսակցական մյուս պաշտոնյա ընկերների հետ։

Մասնակցել է 2017 եւ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին Դաշնակցության համամասնական ցանկով եւ Գեղարքունիքում ռեյտինգային ընտրակարգով, արձանագրելով բարձր արդյունք։

*

*