Ֆրանսիայում դաշնակցական երիտասարդները պահանջել են Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Երիտասարդները եւս մեկ անգամ ընդգծել են, որ «ներսի» եւ «դրսի» Դաշնակցություն չկա

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջել են նաեւ Ֆրանսիայում Դաշնակցության «Նոր սերունդ» երիտասարդական միության անդամները: Նրանք նախարարին դիմավորել են պաստառներով եւ շեշտել, որ աջակցում են Հայաստանի իրենց ընկերներին եւ դեմ են ապազգային քաղաքականությանը:

Երիտասարդները եւս մեկ անգամ ընդգծել են, որ «ներսի» եւ «դրսի» Դաշնակցություն չկա. կա մե′կ Դաշնակցություն:

*

*