ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը առաջարկում է սկսել ակտիվ ուսանողական-երիտասարդական քննարկումներ

...«Բարեփոխումներն ու երիտասարդության մոտեցումները» խորագրով
hyd-hem

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը 2017 թ. նոյեմբերի 10-12-ը Երևանում կազմակերպել էր Համահայաստանյան երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հավաք: Հավաքին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերում գործող  ՀՅԴ ՀԵՄ-ի մասնաճյուղերի շուրջ 60  անդամներ: Հավաքի մասնակիցները ներկայացրել են իրենց մեկամյա գործունեունեության վերաբերյալ զեկույցները, քննարկել երիտասարդությանը հուզող մի շարք հարցեր:

Կարևորելով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ կազմակերպված ուսանողական վերջին ցույցերն ու դասադուլները, ՀՅԴ ՀԵՄ-ի համահայաստանյան դիվանների հավաքը քննարկել է նաև ստեղծված իրավիճակը եւ փաստել, որ.

Ամիսներ առաջ, ՀՀ ՊՆ նախաձեռնությամբ կայացած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրի հանրային քննարկումների ընթացքում ՀԵՄ շարքերից առաջարկվել են մի շարք տեսակետներ և մտահոգություններ, քննարկումների արդյունքում կազմվել է առաջարկությունների փաթեթ, որը ներկայացվել է խորհրդարանում ՀՅԴ խմբակցությանը ու ներառվել կուսակցության դիրքորոշման մեջ։

Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի առաջարկվող փոփոխություններն ամենևին խոչընդոտ չեն կարող հանդիսանալ ուսանողների՝ գիտությամբ զբաղվելու իրավունքի արդյունավետ իրացմանը, քանզի առաջադրվում են նաև մի շարք այլընտրանքային լուծումներ, որոնք ընդլայնում են ուսանողների՝ զինվորական ծառայության ընտրության հնարավորությունները:

Առաջարկում ենք շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից ձևավորել նախաձեռնող խումբ և սկսել ակտիվ ուսանողական-երտասարդական քննարկումներ՝ «Բարեփոխումներն ու երիտասարդության մոտեցումները» խորագրով:

Սույն առաջարկն ընդունելու պարագայում ՀՅԴ ՀԵՄ-ը պատրաստ է իր կարողությունների սահմանում նպաստել այդ քննարկումների կազմակերպչական աշխատանքներին, ինչպես նաև քննարկումների արդյունքում առաջադրված տեսակետների կիրառմանը:

*

*