ՀՅԴ երիտասարդականը մասնակցել է «Միջազգային Ֆալկոն շարժում» կազմակերպության համագումարին

ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Անուշ Հովհաննիսյանը
hyd-eritasardakan-falkon-bryusel2 (1)

2018 թ. հունիսի 15-16-ին, Բերլգիայի մայրաքաղաք Բրյուսելում  տեղի ունեցավ «Միջազգային ֆալկոն շարժում — Ընկերվարական միջազգայնական դաստիարակչական» կազմակերպության միջազգային համագումարը:

Համագումարին մասնակցում էին կազմակերպության անդամ մի քանի տասնյակ միությունների 40 ներկայացուցիչներ։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էր Անուշ Հովհաննիսյանը (Հայաստան)։

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը իր ելույթում խոսեց ՀՅԴ Երիտասարդականի գործունեության և ծրագրերի մասին։ Նա մասնավորապես անդրադարձավ Արցախում ՀՅԴ Երիտասարդականի կողմից տարվող աշխատանքներին, անդրադառնալով Արցախի  մեկուսացված լինելու  և արցախյան հիմնահարցի հետևանքով երեխաների և երիտասարդների առջև ծառացած խնդիրներին, հատկապես արտասահմանում կրթություն ստանալու դժվարություններին, որպես մարդու հիմնարար իրավունքների ոտնահարում։

Համագումարի օրակարգում ներառված էին անդամ միությունների կարգավիճակի փոփոխության հարց, նոր նախագահության ընտրություն, բանաձևերի ընդունում և այլն։

Երկօրյա  հանդիպումների ընթացքում մասնակիցները հնարավորություն ստացան այցելելու Եվրոպայի պատմության թանգարան՝ ծանոթանալով եվրոպայի պատմությանը և մշակույթին։

Օրակարգի վերջին կետով ընտրվեց  նախագահության նոր կազմ։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ

*

*