ՀՅԴ-ն առաջ ընկավ «Ելք»-ից և 20 րոպե ընդմիջում վերցրեց

Մինչ այդ 10 անգամ 20 րոպեանոց ընդմիջում էր վերցրել «Ելք» խմբակցությունը:
hyd-xmbakcutyun

Ազգային ժողովի արտահերթ նիստն ընդմիջվեց 11-րդ անգամ: Այս անգամ «ավանդույթը» խախտվեց և «Ելք» խմբակցության փոխարեն 20 րոպե ընդմիջում վերցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցությունը:

10-րդ ընդմիջումից վերադառնալուց հետո ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկության դրեց 11-րդ և վերջին օրենքի նախագիծը: Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեցին: Քանի որ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ավելի շուտ էր ձայնի իրավունք խնդրել, առաջինը նրան խոսելու հնարավորություն տրվեց:

«Ազգային ժողովի կանոնակարգի 63-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ մենք 20 րոպե ընդմիջում ենք վերցնում»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը 20 րոպե հայտարարեց: Մինչ այդ 10 անգամ 20 րոպեանոց ընդմիջում էր վերցրել «Ելք» խմբակցությունը:

*

*