Խաչիկցիներին էլ, այստեղ ապրողների խնդիրներին էլ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, Դաշնակցության համապետական ցուցակի երրորդ համար Դավիթ Լոքյանը շատ լավ գիտի: Պետությունը պետք է այնպես անի, որ ոչ միան Խաչիկ , այլեւ ամբողջ երկիր ներդրում բերի, աշխատատեղեր ստեղծի: Սա Դշանակցության համար առաջանահերթություն է եղել տարիներ շարունակ, վերջին ամիսներին նույն ռազմավարությունն է մշակել նաեւ ներկայիս կառավարությունը:
«Նայեք մեր ներկայիս կառավարության ծրագրին, մեծ մասը Դաշնակցությունն արդեն ներկայացրել է իր նախընտրական ծրագրերում: Մենք ասել ենք՝ կհամագործակցենք միայն այս ուղղությամբ՝ տնտեսական զարգացումը պետք է վերականգնի մարդու վստահությունը պետության նկատմամբ»,- ասել է Դավիթ Լոքյանը:
Նախընտրական շրջանում տված ու երբեք չիրականացած խոստումների մասին հիշեցրեց նաեւ Դաշնակցության համապետական ցուցակի երկրորդ համար Աղվան Վարդանյանն ու հորդորեց ընտրել այն ուժին, որը եղել է խոսքի ու գործի կուսակցություն:
«Մենք արդեն 25 տարի է վերադարձել ենք տարագրությունից ու երբեք չի եղել , որ Դշանակցությունը ասի մի բան ու չանի: Մեր ժողովուրդը հրաշք է ու պետք է առաջին հերթին վերականգնել արդարության զգացումը»,- նշել է Աղվան Վարդանյանը:
Վայոց Ձորի մարզում Դաշնակցության ներկայացուցիչների հանդիպման երթուղին երկար էր: Գետափ, Շատին համայնքներից հետո կուսակցության ներկայացուցիչները իրենց այցը եզրափակեցին եղեգնաձոր քաղաքում: Ապրիլի ընտրությունը մեր պետության համար վճռորոշ է, վստահեցնում է Դավիթ Լոքյանը: Ձեւավորելու ենք մի խորհրդարան, որն այսուհետ պիտի փորձի գտնել երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը ու, եթե այս անգամ էլ ընտրենք այնպես, ինչպես տարիներ շարունակ, այս փոփոխություններն անիմաստ են դառնալու:
Սա մեր երկրի համար նոր սկիզբ է՝ վստահեցնում է Աղվան Վարդանյանը, բայց, ի տարբերություն շատ ուժերի, Դաշնակցությունը նոր խոստումներ չի տալիս ժողովրդի վստահության քվեն ստանալու համար: Ներկայացնում են արածը ու ակնկալում վստահություն՝ այն մինչեւ վերջ տանելու համար:
Դաշնակցության ներկայացուցիչներին լսելու համար Եղեգնաձորի մշակույթի տուն շատերն էին եկել: Շնորհակալություն հայտնելով նման հանդիպման համար՝ կուսակցության ներկայացուցիչները հորդորեցին ապրիլի երկուսին 9 քաղաքական ուժերից ընտրել համար 9-ին՝ հանուն Նոր Հայաստանի: