ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

Հանդիպման առիթն առաջիկա խորհրդարանական ընտրություններն էին:
rd-despanatun

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն այսօր հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին:

Հանդիպման առիթն առաջիկա խորհրդարանական ընտրություններն էին: Արմեն Ռուստամյանը ներկայացրել է Հ.Յ. Դաշնակցության ծրագրային հիմնադրույթները՝ վստահեցնելով, որ սպասվող փոփոխությունների դեպքում Հայաստանը կդառնա խաղաղ ու արդար երկիր, որտեղ առավել մեծ դերակատարում եւ ազդեցություն կունենա նոր խորհրդարանը:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ դեսպանն ասել է, որ Հայաստանը պետք է դառնա ուժեղ պետություն, որը կկառավարեն ողջամիտ անձինք:

Հանդիպմանը կողմերը համոզմունք են հայտնել, որ եղբայրական հարաբերությունները 2 երկրների միջեւ շարունակական կլինեն:

*

*