ՀՅԴ-ն եւ ԵԼՔ-ը ներկայացրին իրենց ցուցակները ԿԸՀ

ՀՅԴ ներկայացուցիչներն առաջինը ներկայացան ԿԸՀ, որից հետո եկան «ԵԼՔ» դաշինքի պատվիրակները։
hyd-yelq

Այսօր ընտրացուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջին օրն է, եւ քաղաքական ուժերն արդեն իսկ սկսել են ներկայացնել դրանք։

ՀՅԴ ներկայացուցիչներն առաջինը ներկայացան ԿԸՀ, որից հետո եկան «ԵԼՔ» դաշինքի պատվիրակները։

ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ թեկնածուներն, ընդհանուր թվով, 171 են։ Համամասնական կարգով առաջադրվել է նրանցից 19-ը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դաշնակցության կարգախոսն է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»։

«ԵԼՔ» դաշինքը 121 թեկնածու ներկայացրել է համամասնական ցուցակում, 112՝ ռեյտինգայինում։

*

*