09:34 - 15.11.2019
1279 Դիտում
ՀՅԴ Բյուրոն վերլուծելով ՀՀ քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձությունները՝ իր խոր մտահոգությունն է հայտնում, այլ շարքերի հարցում, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերյալ։
ՀՀ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական մոտեցումը, այլակարծությունը մերժելու և իշխանությունների նկատմամբ քննադատություններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստորե խորանում է։
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին վերացնել Հայաստանում ստեղծված համատարած վախի և հալածանքի մթնոլորտը և հաստատել քաղաքական առողջ հարաբերությունների մշակույթ։
ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
13 Նոյեմբեր, 2019 թ.
Բրյուսել, Բելգիա