Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Եվրոպական ընկերավարական կուսակցության (PES) նախագահի հետ

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հ.Յ.Դ. Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը
hyd-xachaturyan-stanishev-gasxparyan2

Նոյեմբերի 7-ին Եվրոպական ընկերավարական կուսակցության (Party of European Socialists-PES) կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Սերգեյ Ստանիշեւը հանդիպել է Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ Հ.Յ.Դ. Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կուսակցությունների համագործակցութանն առնչվող հարցեր։

Հ.Յ.Դ.-ն, որպես Եվրամիության ոչ-անդամ եւ կամ անդամության թեկնածու երկրի կուսակցություն՝ դիտորդի կարգավիճակով անդամակցում է PES-ին։

Հ.Յ.Դ. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

*

*