ՀՅԴ Բյուրոն ամբողջ կազմով այցելել եւ ծաղիկներ է խոնարհել Արամ Մանուկյանի հուշարձանին

Այս օրերին Երեւանում ընթանում է Դաշնակցության Բյուրոյի լիագումար նիստը

Այս օրերին Երեւանում ընթանում է Դաշնակցության Բյուրոյի լիագումար նիստը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող կուսակցության բարձրագույն ղեկավար կազմի անդամները:

Մի քանի օր տեւող ու համահայկական եւ համակուսակցական տարբեր հարցերի շուրջ քննարկումներից մեկի ընդմիջմանը, Բյուրոն ամբողջ կազմով այցելել եւ ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հուշարձանին:

Բյուրոյի անդամները նշել են, որ մեծ հպարտություն են զգում՝ տեսնելով հայոց պետականության հիմնադրի արձանը Երեւանի սրտում, որի կառուցումն ու վերխոյացումը տեղի է ունեցել իրենց կազմակերպության հատուկ ճիգերով նաեւ, ու դժվարին ճանապարհ է անցել։

 

 

*

*