«ՀՅԴ-ի մեջ նման բան չկա, որ գործադիրն ու ֆրակցիա իրարից նեղանան» — Երկիր Մեդիա

«ՀՅԴ-ի մեջ նման բան չկա, որ գործադիրն ու ֆրակցիա իրարից նեղանան»

Գարնանանային նստաշրջանի վերջին քառօրյայի առանցքում 2015-ի բյուջեի կատարողականն էր:

Գարնանանային նստաշրջանի վերջին քառօրյայի առանցքում 2015-ի բյուջեի կատարողականն էր: Բյուջե 2015-ի նախագծին ՀՅԴ-ն, լինելով ընդդիմադիր, դեմ էր քվեարկել: Կուսակցությունն այսօր կոալիցիայի մաս է, բայց դրա կատարողականին կողմ չեն քվեարկի, թեպետ կառավարությունում նախարարներ ունեն. նրանց հետ հարաբերությունների վրա քվեարկությունը չի անդրադառնա։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով. «ՀՅԴ-ի մեջ նման բան չկա, որ գործադիրն ու ֆրակցիա իրարից նեղանան»:

Փոխվել է նաեւ ԲՀԿ-ի մոտեցումն. այլընտրանք ժամանակ խմբակցությունը բյուջեի նախագծին դեմ էր, այսօր ընդդիմադիր է, բայց դեմ չի քվեարկի. կուսակցությունն է այդպես որոշել.

«Չեմ էլ մտածում, թե դեմ-ի ու ձեռնպահի միջեւ տարբերությունը շատ մեծ է»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

*

*