ՀՅԴ խմբակցությունը ողջ կազմով պատրաստվում է մեկնել Արցախ

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
az-hyd

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ողջ կազմով պատրաստվում է վաղը մեկնել Արցախ. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ թեեւ «Ընտրական օրենսգիրքը» կարեւոր փաստաթուղթ է, սակայն այսօր շատ ավելի կարեւոր հարցեր կան` երկրի առջեւ ծառացած։

Ռուստամյանի խոսքով, դրանով պայմանավորված՝ պետք է հետաձգել 4+4+4 ձևաչափով քննարկումը:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն առաջարկում է սառեցնել «Ընտրական օրենսգրքի» քննարկումը, Ռուստամյանը պատասխանեց՝ չի բացառում:

*

*