Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել քաղաքական տեսակետներ արտահայտելու իրավունքը. Արմեն Ռուստամյան

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօր հնչեցրած այն մտքին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանը...
hyd-armen-rustamyan-qarozarshav
«Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել քաղաքական տեսակետներ արտահայտելու իրավունքը ։ Սա մեր քաղաքական կյանքը լավ տեղ չի տանելու։ Ոչ ոք իրավունք չունի հայության տարբեր հատվածներին, հատկապես, հայկական երկրորդ հանրապետության պաշտոնական ընտրված իշխանություններին արգելել տեսակետներ հայտնել հայաստանյան քաղաքական իրավիճակի մասին։ Սա վտանգավոր է, հղի ներազգային պառակտման հասցնելու վտանգով»,-ի պատասխան մեր թղթակցի հարցի, ասել է ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Ճամբարակում այսօր հնչեցրած այն մտքին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանը պետք է կարգի հրավիրի իր կառավարության անդամներին։

*

*