Մեր ուժի աղբուրը համասփյուռ հայությունն է. Արմեն Ռուստամյան

«Մենք բազմիցս ասել ենք` կլինենք ԱԺ-ում, թե ոչ, մեր գործունեությունը շարունակվելու է»

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության հետագա գործունեությունը բացարձակապես կապված չէ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: ՀՅԴ-ի ուժի աղբյուրը համասփյուռ հայությունն է: Հրավիրված ասուլիսում այս մասին վստահեցրեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Մենք բազմիցս ասել ենք` կլինենք ԱԺ-ում, թե ոչ, մեր գործունեությունը շարունակվելու է: Եթե չասեմ միակ, ապա ամենակայացած կուսացկությունն ենք: Չկա մեկ այլ կուսակցություն, որը ներկայություն ունենա բոլոր այն տեղերում, որտեղ հայությունն արձանագրել է իր ներկայությունը: Մեր գործիքակազմը բխում է մեր ծրագրից: Մեր ուժի աղբուրը համասփյուռ հայությունն է: Խորհրդարանում չլինելու փաստը փոփոխություն չի առաջացնի` գործել, թե ոչ: Այդ ամբիոնը չենք ունենա, սակայն կունենանք այլ ամբիոններ»,-ասաց Ռուստամյանը:

Նա հիշեց` եղել է նույնիսկ, երբ ՀՅԴ-ն երկար ժամանակով Հայաստանում  չի եղել, սակայն շարունակել է  իր գործունեությունը: Եղել է ժամանակ, որ ՀՅԴ-ն խորհրդարանում էլ ներկայացված չի եղել: «Սակայն, երբ անհրաժեշտություն առաջացավ, և տեսան, որ կա ֆորսմաժորային իրավիճակ, կա ազգային խնդիրների հետապնդման անհրաժեշտություն, նույն խորհրդարանում ձևավորվեց դաշնակցական պատգամավորների մեծ խումբ»,-նշեց Ռուստամանը:

ՀՅԴ բյուրոյի անդամը շեշտեց` իրենց գաղափարն ու անելիքները հստակ են։

*

*