Քուվեյթում նշվել է ՀՅԴ 129-ամյակը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր ելույթում նշել է, որ չնայած ստեղծված դժվարություններին...

«Արի միանանք, առաջ գնանք». այսպիսի կարգախոսով նոյեմբերի 29-ին քուվեյթահայությունը տոնել է Հայ հեղափոխական դաշնակցության 129-ամյակը, որը կազմակերպել էին ՀՅԴ Քուվեյթի «Քրիստափոր» երիտասարդական եւ «Հրայր Դժոխք» պատանեկան միությունները:

Միջոցառմանը ներկա են եղել Քուվեյթի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տեր Պետրոս Մանվելյանը, արտակարգ եւ լիազոր դեսպան Սարմեն Բաղդասարյանը, հյուպատոս Վարդգես Հովսեփյանը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր ելույթում նշել է, որ չնայած ստեղծված դժվարություններին եւ մարտահրավերներին՝ իրավունք չունենք վհատվելու եւ հուսահատվելու, մեր պարտականությունն է պահել լավատեսությունը եւ վճռականությունը, կառուցողական լուծումներ գտնել եւ վստահություն ներշնչել մեր երիտասարդներին, որպեսզի պայքարը շարունակվի եւ նրանց ուշադրության կենտրոնում լինի հայրենիքը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

*

*