Հունաստանի թանգարանային ֆոնդը հարստացավ պատմական Անիից պեղված բուրվառով

Սերժ Սարգսյանը Աթենքում ներկա է գտնվել «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Հունաստան պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն Աթենքում այցելել է Բյուզանդական եւ քրիստոնեական թանգարան, որտեղ նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ ներկա է գտնվել «Հայաստան. Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկերում ցուցադրված հարյուրից ավելի ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանը` բրոնզե դարից մինչ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում:

Ներկայացված առարկաները եզակի գտածոներ են՝ պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության եւ ծեսի եզակի իրեր, ինչպես նաեւ ձեռագրեր եւ կիրառական արվեստի առարկաներ Հայաստանի տարբեր պատմական շրջաններից:

Հունասատանի նախագահը տպավորվել էր հատկապես ցուցահանդեսում ներկայացված 170 տարվա պատմություն ունեցող հայկական խաչքարերով:

Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն Անիից պեղված բուրվառ նվիրեց Հունսատանի Բյուզանդական եւ քրիստոնեական թանգարանին։

Հայկական մշակույթն Աթենքի ամենահայտնի թանգարաններից մեկում կներկայացվի մինչեւ մայիսի 31-ը, հետո արդեն շատերին իրենց բացառիկությամբ հիացրած այս ցուցանմուշները կվերադառնան տուն՝ Հայաստանի պատմության թանգարան:

*

*