«Հռոմի պապի աղոթքները Ցեղասպանության հուշահամալիրում կտարածվեն ամբողջ աշխարհով». Արամ Համբարյան

Նա հույս ունի, որ Հռոմի պապի այս այցելությունը կոգեշնչի ԱՄՆ առաջնորդներին դադարեցնել աջակցել Թուրքիայի ժխտողական արշավին:
aram-hambaryan

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Հռոմի պապի հայաստանյան այցելությունը համարում է բաց մարտահրավեր Թուրքիայի ժխտողական քարոզարշավին: Հանձնախումբն ընդգծել է, որ ամերիկահայերը ուշի ուշով հետեւելու են Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատմական այցելությանը Հայաստան:

«Հռոմի պապի աղոթքները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կտարածվեն ամբողջ աշխարհով մեկ: Նրա ներկայությունը այդ հուշահամալիրում Թուրքիայի առաջնորդների սուր առարկությունների դեպքում հզոր բարոյական ապացույց է Անկարայի`  արդարության հաստատմանը խոչընդոտող գործողությունների դեմ: Հռոմի պապը բացահայտ մարտահրավեր է նետում Թուրքիային, որը ջանում է ջնջել պատմության այդ հատվածը` միլիոնավոր հայերի, հույների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի տեղահանություններն ու սպանդը»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: 

Նա հույս ունի, որ Հռոմի պապի այս այցելությունը կոգեշնչի ԱՄՆ առաջնորդներին դադարեցնել աջակցել Թուրքիայի` արդեն մեկ դար շարունակվող ժխտողական արշավին եւ ազնվորեն խոսել Թուրքիայի կողմից քրիստոնյա հայերի սպանդի մասին:

*

*