ՔՊ-ն չի պաշտպանի Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

«ՔՊ-ն թեկնածու չի առաջադրելու...»
vahan-kostanyan

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել կուսակցության անդամ Սևակ Միքայելյանի թեկնածությունը: Այս մասին հոկտեմբերի 1-ին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։ Թույլ տվեք նշել, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։ Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»,- գրված է հաղորդագրությունում:

Սևակ Միքայելյանը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին է:

*

*