ՀՀԿ-ն առաջարկում է կրճատել մշտական հանձնաժողովների թիվը

Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները իրավունք ունեն որեւէ հանձնաժողովում չընդգրկվելու:
hrayr-tovmasyan

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունն առաջարկում է կրճատել խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը: Համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Նա ընդգծեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովի պատգամավորների թիվը կրճատվել է, ՀՀԿ-ն նպատակահարմար է գտնում կրճատել նաեւ հանձնաժողովների թիվը՝ 12-ից հասցնելով 9-ի:

Անդրադառնալով մշտական հանձնաժողովների անդամների թվին՝ Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր հանձնաժողով նվազագույնը պետք է ունենա 10, առավելագույնը՝ 15 անդամ: Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները իրավունք ունեն որեւէ հանձնաժողովում չընդգրկվելու: Եթե նրանք հրաժարվեն ներգրավվել որեւէ հանձնաժողովի աշխատանքներում, նրանց տեղը կմնա թափուր:

Որոշման նախագծով առաջարկվում է ստեղծել հետեւյալ մշտական հանձնաժողովները.

Առողջապահության եւ սոցիալական հարցերի,  Արտաքին հարաբերությունների,  Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի, Տնտեսական հարցերի, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի։

 

*

*