Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ) — Երկիր Մեդիա

Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ)

Առավել մանրամասն՝ «Երկիրն այսօր»-ի ՝ ժամը 13։00-ի արտակարգ թողարկման ընթացքում։

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

«Դաշնակցությունը անցած օրերի ընթացքում  երկխոսության հարթակ ձևավորելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է իրականացրել զանազան կողմերի և անձերի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկրի և ժողովրդի առջեւ կանգնած այս թնջուկի լուծման շուրջ: Դաշնակցությունը, համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաեւ դեմ է, երբ վերջնագրեր են ներկայացվում:  Անհրաժեշտ է, առիթ ստեղծել, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, լուծումը գտնվի ու երկիրը չենթարկվի ցնցումների»,-հանդիպումից հետո հայտարարել է Հրանտ Մարգարյանը։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

*

*