«Մի քանի քվեի համար չարժե այդքան իջնել»․ Հրանտ Մարգարյան

Հրանտ Մարգարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ զրույցին, բայց պահելով ոճն ու կոռեկտությունը։
hrant-margaryan

Հրանտ Մարգարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ զրույցին, բայց պահելով ոճն ու կոռեկտությունը։ Այդ մասին նա ասել է« 5-րդ ալիքին»՝ մեկնաբանելով օրերս «Երկիր Մեդիա»-ի եթերում Հայաստան մայիսից զենք չներկրվելու մասին իր արած հայտարարությանը Փաշինյանի այսօր հնչեցրած գնահատականներին։

Փաշինյանը հերքել էր այդ տեղեկությունը, պնդելով, որ զինամթերքի մատակարարումը շարունակվում է նույն հունով։ Նիկոլ Փաշինյանի կտրուկ մեկնաբանությանը Հրանտ Մարգարյանը չէր ցանկացել արձագանքել, հայտնելով, որ երբեք չի իջնի այդ մակարդակի եւ տոնով բանավեճի․

«Խոսակցության պատրաստ եմ, բայց խոսակցության տոնայնությունը, ձեւը, ոճը այն մակարդակի է, որ ես չեմ կարող պատասխանել։ Դա կարծում եմ ամոթ է եւ մեր մակարդակի համար չէ։ Մենք չպետք է ընտրապայքարի մակարդակն այդքան իջեցնենք, եւ մի քանի քվեի համար չարժե այդքան իջնել»,- ասել է Հրանտ Մարգարյանը «5-րդ ալիք»-ին։

Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ մեղմացրել էր տոնը եւ ֆեյսբուքյան էջում հատուկ գրառում էր կատարել` շեշտելով Հրանտ Մարգարյանի նկատմամբ հարգալից տոնը, իր պարզաբանումը ուղեկցելով  «Հարգելի Հրանտ Մարգարյան» ձեւակերպմամբ։

*

*