Հրանտ Մարգարյան. «Դաշնակցության մասնակցությունը կոալիցիային ինքնանպատակ չէ»

Նիստի վերջում պատրաստվել է համատեղ հայտարարություն, որը կհրապարակվի ավելի ուշ:

Հայաստանում հրավիրված ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստից հետո տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ համատեղ ընդլայնված նիստ, որին մասնակցել են Դաշնակցության Հայաստանի մարզային կոմիտեների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ Հայաստանի գործադիր մարմնի Դաշնակցության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բացելով նիստը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարեւորել է նման հանդիպումը` շեշտելով, որ կա պարբերաբար անհրաժեշտություն՝ հետահայաց արժեւորել կատարված աշխատանքը, վեր հանել խնդիրները ու գտնել դրանց լուծումները:

«Դաշնակցության մասնակցությունը ՀՀ կառավարող կոալիցիային ինքնանպատակ չէ. մենք ընդունեցինք կոալիցիայի մաս կազմելու առաջարկը, որպեսզի մասնակիցը դառնանք երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը»,- նշել է Հրանտ Մարգարյանը:

Նիստում զեկույցներով հանդես են եկել նաեւ Հայաստանի կառավարության անդամ՝ Դաշնակցության ներկայացուցիչ նախարարները, ներկայացրել այն հիմնական ծրագրերը, որոնք իրականացվում են:

Հարց ու պատասխանի եւ քննարկումների արդյունքում պատրաստվել է ՀՅԴ Բյուրոյի եւ Հայաստանի Գերագուն Մարմնի համատեղ հայտարարություն, որն առաջիկայում կհրապարակվի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները