Մինչ վարչապետի հրաժարականը տեղի է ունեցել հանդիպում-քննարկում

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել էր հանդիպում-քննարկում:
khorhrdakcutyun

Ելնելով երկրում տիրող լարված, անկայուն իրավիճակից՝ ապրիլի 23-ին առավոտյան մտավախություն կար, որ ապրիլի 24-ին՝ համազգային ոգեկոչման օրը, կխաթարվեր անցանկալի երեւույթներով:

Նախքան իրավիճակի հանգուցալուծման հիմքը կդրվեր հանրապետության վարչապետի հրաժարականով, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել էր հանդիպում քննարկում:

Նախագահական նստավայրում էին Սերժ Սարգսյանը՝ մինչ իր հրաժարականի մասին հայտարարելը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Կարեն Կարապետյանը եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Իսկ հանդիպման նպատակն էր համատեղ կոչը՝ Ապրիլի 24-ին միասնաբար եւ բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

*

*