«Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՔԾ կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը»․ հայտարարություն

«Նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում»
armen-ashotyan

Հատուկի քննչական ծառայությունը հայտարարություն է տարածել:

«Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրել է հետևյալ հայտարարությունը. «Հիմա «Ազատություն» ռադիոկայա՞նն է այլևս  ՀՔԾ-ի փոխարեն ինձ սպառնում, որովհետև այս ընթացքում սպառնում էր բացառապես ՀՔԾ-ն»:

Ա. Աշոտյանին առաջարկում ենք հրապարակել ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից իրեն ուղղված սպառնալիքի փաստերը, այդ թվում իրեն սպառնացած` ՀՀ ՀՔԾ պաշտոնյայի տվյալները, հակառակ դեպքում` նրանից ակնկալում ենք հրապարակային հերքում և հորդորում են այսուհետ ձեռնպահ մնալ ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին հերյուրանքներ տարածելու գործելաոճից»:

*

*