Հովհաննես Իգիթյան. «Ռուսատանը պարզ գիտակցում է, որ Ադրբեջանն է խախտել հրադադարը»

Իգիթյանը կարծում է, որ Ադրբեջանը պատերազմ սկսելով ուզում էր ստուգել նախ միջազգային հանրության եւ հատկապես Ռուսաստանի արձագանքը:
hovhannes-Igityan

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Ադրբեջանը պատերազմ սկսելով ուզում էր ստուգել նախ միջազգային հանրության եւ հատկապես Ռուսաստանի արձագանքը, նաեւ ճշտել Արցախի ռազմական պոտենցիալը:

Հայոց բանակը ցույց տվեց իր ուժը, մինչդեռ արձագանքները՝ ոչ պատշաճ էին, Ռուսաստանի դեպքում, ըստ նախկին պատգամավորի, անատամ ու չեզոք:

Հովհաննես Իգիթյանն ասում է, որ հայկական բանակից բացի Ադրբեջանին զսպող մեխանիզմներից որեւէ մեկն այսօր չի գործում: Բանակցային գործընթացում պետք է որոշ կետեր փոխվեն, մասնավորապես՝ մոնիտորինգի մեխանիզմներ մշակվեն, որ Մինսկի խումբը կարողանա արձանագրել, թե ո՞վ է սկսել ռազմական գործողությունները:

Հովհաննես Իգիթյանը վստահ է, որ ռուսաստանյան համանախագահն այսօր էլ գիտի, թե ով է պատերազմը վերսկսել:

«Գոնե իր վաճառած զենքի ձայնը եւ հնարավորությունը ճանաչում է, այսինքն՝ Ռուսատանը պարզ գիտակցում է, որ Ադրբեջանն է խախտել: Թեկուզ Մինսկի խմբի շրջանակներից դուրս ոչ թե մեղադրի, այլ գոնե հայտարարի, որ մենք ցավում ենք, որ Ադրբեջանը փորձում է մեր զենքն օգտագործել մեր դաշնակից երկրի դեմ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

*

*