Հայկական կողմն ունի մեկ միասնական փաթեթ, որում կան ինչպես բուն կարգավորմանը, այնպես էլ միջավայրին առնչվող հարցեր

Մնացականյանը Հորդանանի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ մանրամասնել է․․․

ԱԳ նախարար Մնացականյանը արտգործնախարարությունում Հորդանանի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ մանրամասնել է, որ հայկական կողմն ունի մեկ միասնական փաթեթ, որում կան ինչպես բուն կարգավորմանը, այնպես էլ միջավայրին առնչվող հարցեր:

Արտգործնախարարը նշել է՝ հավասարաչափ կարեւորում է բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը:

«Բուն կարգավորման հարցում մեր գերակայություններն առնչվում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը եւ կարգավիճակին: Ունեցանք որոշ համեստ արդյունք անցյալ ամսվա ընթացքում և այդ ուղղությամբ աշխատել շարունակելը, իհարկե, մեզ համար կարևոր ու հետաքրքրական է»:

*

*