«Ես իմ ժողովրդի գույնին եմ»․ Ծառուկյանը մասնակցել է ԲՀԿ կոնֆերանսին

Նա ներկայացրեց նաեւ քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները
carukyan-hamajoxov

Ինչ ասում եմ, անձամբ ես եմ ասում, որ, իմ թիմակիցների հետ քննարկելով Երևանի խնդիրները, տեսել ենք, որ շատ են դրանք, բայց ամենակարևորը 5 խնդիրներն են. այս մասին «Կայուն և հարմարավետ քաղաքներ» կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ այդ 5 խնդիրը պետք է լուծել ոչ թե 3-5 տարիների ընթացքում, այլ քաղաքապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը  ներկայացրեց նաեւ Երևանի քաղաքապետի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները․

«Որովհետև նա ամենապատասխանատուն ու ամենավստահելին է: Մենք արդեն 20 տարի է, ինչ միասին աշխատում ենք, և դուք տեսնում եք, որ նա ցանկացած հարցում ջանք ու եռանդ չի խնայում: Ցանկացած հարցում նա չի թերանում, ուզում է ժողովրդի համար լավ բան անել»:

Նա նշեց, որ դիտարկել է 12 անձի թեկնածություն, որպեսզի նաև երևանցիների շրջանում հարցում անցկացնեն ու հասկանան, թե թեկնածուներից  ով է ավելի ընդունելի իրենց համար. մեծամասնությունը տվել է Նաիրա Զոհրաբյանի անունը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Ծառուկյանն ամբողջությամբ սպիտակ է հագել, դա Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ասած՝ սև-սպիտակի հետ կապ ունի՞, թե՞ ոչ, Ծառուկյանը նշեց. «Եղբայր, ես իմ ժողովրդի գույնին եմ, ուրիշ բաների չեմ պատասխանում: Ես սպիտակ գույնը շատ եմ սիրում, ինչ անեմ՝ սև հագնե՞մ»:

 

*

*